Հուսով եմ` ՌԴ մարզիկները շուտով կլինեն Օլիմպիադայում. Եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավար

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Եվրոպական օլիմպիական կոմիտեների (ԵՕԿ) նախագահ Սպիրոս Կապրալոսն ակնկալում է, որ ռուսաստանցի մարզիկները շուտով կվերադառնան միջազգային մրցաշարեր։ Այս մասին նա գրել է ՌԻԱ Նովոստիին։
«Իհարկե, Ռուսաստանը մեծ ուժ է սպորտում։ Նրանց մարզիկները շատ ուժեղ են, և հուսով եմ՝ շուտով կրկին կկարողանան մասնակցել մրցումներին... Հուսով եմ՝ դա արագ տեղի կունենա», -ասել է նա Իտալիայում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։
2022 թվականի փետրվարի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Ուկրաինայում իրավիճակի պատճառով միջազգային մարզական ֆեդերացիաներին հորդորել էր թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը մրցումներին՝ որպես նախազգուշական միջոց։