Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր. Փաշինյան

V-BAT ԱԹՍ
Փաշինյանի խոսքով` այդ ԱԹՍ–ների արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ԱԹՍ–ների արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով։Դրանք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հույս ունի, որ «Արտաքին ռազմական վաճառք» (Foreign Military Sales) ծրագրի ներքո իրականացված այդ գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։
Փաշինյանի խոսքով` ԱՄՆ–ն նպատակադրված է Հայաստանի հետ խորացնել փոխշահավետ համագործակցությունը օգտակար հանածոների և հազվագյուտ հանքանյութների արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։
«Մենք 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար։ Ուստի այս ձեռբերված խաղաղությունը կլինի կայուն»,–իր հերթին ասաց Վենսը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ Վաղը նա կմեկնի Ադրբեջան։