Հայ ըմբիշները 14 ոսկե մեդալ են նվաճել միջազգային հուշամրցաշարում

Հուշամրցաշարին մասնակցել են 14 երկրի ըմբիշներ։
Sputnik
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտված Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարում Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել 61 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Արսեն Հարությունյանը, 70 կգ Դավիթ Մարգարյանը, 74 կգ Նարեկ Հարությունյանը, 79 կգ Հրայր Ալիխանյանը, 97 կգ Կնյազ Իբոյանը և 125 կգ Խաչատուր Խաչատրյանը։
Արծաթե մեդալակիրներ են դարձել 61 կգ Մեջլում Մեջլումյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը։
86 կգ Ռազմիկ Եփրեմյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր։
Հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոններ են դարձել 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Գասպար Տերտերյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը, 97 կգ Հայկ Խլոյանը և 130 կգ Արամայիս Հարությունյանը։
67 կգ Յուրիկ Հովեյանը, 72 կգ Աշոտ Խաչատրյանը և 97 կգ Ռուբեն Գևորգյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։
Երրորդ տեղ են զբաղեցրել 63 կգ Արմեն Սուքիասյանը, 77 կգ Սամվել Տերտերյանը, 82 կգ Մարտիկ Պետրոսյանը և 87 կգ Գևորգ Թադևոսյանը։
Հուշամրցաշարին մասնակցել են 15 երկրի ըմբիշներ։