Արաղչին և Ֆիդանը քննարկել են իրանական ատոմային ծրագրի շուրջ բանակցությունները. աղբյուր

Արտաքին գործերի նախարարները այսօր հեռախոսազրույց են ունեցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են իրանական ատոմային ծրագրերի շուրջ բանակցությունների ներկա վիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում իր աղբյուրին։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին հայտարարել էր, թե ամերիկյան նավերի «արմադան» ուղևորվում է դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և «գործարք» կնքել, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։
Փետրվարի 6–ին Օմանի Մասկատ քաղաքում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի թեմայով։ Թրամփը հայտարարել էր, որ դրանք լավ են անցել և կշարունակվեն շաբաթվա ընթացքում։