ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
Երևանից ԱՄՆ փոխնախագահը կմեկնի Բաքու։ Ադրբեջան այցը կտևի փետրվարի 10-11-ը:
Չորեքշաբթի երեկոյան Վենսը կվերադառնա Վաշինգտոն, հայտնում է նրա մամուլի ծառայությունը ՝ վկայակոչելով փոխնախագահի ներկայացուցչին:
Այցի մասինդեռևս հունվարին տեղեկացրել էր նախագահ Դոնալդ Թրամփը. «Վենսը կայցելի Հայաստան, որպեսզի «շարունակի մեր խաղաղ ջանքերը և առաջ տանի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին»: