ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանեց Հայաստան

Sputnik
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, հաստատում են Flightradar24-ի տվյալները:
Մինչ այդ մայրաքաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել նրան ուղեկցող մեկ այլ կառավարական ինքնաթիռ։
Բարձրաստիճան հյուրը Հայաստան է եկել կնոջ և 3 երեխաների հետ։
Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշան, ունեն երեք երեխա՝ որդիներ՝ Էվանը (ծնված 2017 թվականին) և Վիվեկը (ծնված 2020 թվականին), և դուստրը՝ Միրաբելը (ծնված 2021 թվականին):
Վենսին «Զվարթնոցում» դիմավորեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այդ նույն ժամանակ Աբովյան փողոցում գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցի մոտ, որտեղ պետք է կանգ առնի ամերիկյան պատվիրակությունը, տարածքը շրջափակված է ոստիկանների և անվտանգության աշխատակիցների կողմից:
Հանրապետության հրապարակին հարող տարածքում (և հյուրանոցում) պատրաստվում են Վենսի ընդունելությանը. այստեղ երևում են հյուրերին ուղեկցելու համար դիվանագիտական համարանիշներով տարբեր մեքենաներ, այդ թվում ՝ ոստիկանական (վերը նշված տեսանյութում - խմբ.): Իսկ «Զվարթնոց»-Բաղրամյան պողոտա երթուղով երկնքում պտտվում է ՄԻ-8 ուղղաթիռը։
Վենսի այցը Հայաստան նախատեսված է փետրվարի 9-10-ը, այսօր երեկոյան տեղի կունենա Վենսի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
Վաղը ԱՄՆ փոխնախագահը կմեկնի Ադրբեջան, մյուս օրը կվերադառնա ԱՄՆ։
Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան