Ադրբեջանը 210 միլիոն եվրոյի ականանետներ կգնի Սլովակիայից

Առաջին խմբաքանակով Բրատիսլավան Բաքվին կմատակարարի 96 հատ SAM-120 ականանետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ադրբեջանն ու Սլովակիան ականանետների մատակարարման պայմանագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում են սլովակյան լրատվամիջոցները: Պայմանագիրը ստորագրվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվող «World Defense Show» ցուցահանդեսի շրջանակում:
Ադրբեջանը կգնի 210 մլն եվրոյի SAM-120 ականանետներ, որոնք արտադրում է Սլովակիայի «ZŤS Spéciál» պետական զինագործարանը։
Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի խոսքով՝ համաձայնեցվել է մատակարարման առաջին խմբաքանակը, որը բաղկացած է 96 ականանետից: Ամբողջ պայմանագիրը նախատեսում է մոտ 300 ականանետի գնում։
Սլովակիան պատրաստ է ոչ միայն զենք վաճառել Ադրբեջանին, այլև համատեղ արտադրություն սկսել
Դուբնիցա-նադ-Վագոմ քաղաքում գտնվող գործարանը պետք է արտադրությունը սկսի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո:
Նշենք, որ Ադրբեջանը գնում է նաև Չեխիայի և Սլովակիայի համատեղ արտադրության L-45 DITA ինքնագնաց հաուբիցները:
Ադրբեջանը պատրաստ է կրկին գազ մատակարարել Սլովակիա. Ալիև