ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կրակի տակ է հայտնվել Խերսոնի մարզի Նոր Կախովկայի հիվանդանոցը, հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Նոր Կախովկայում քաղաքային հիվանդանոցի շենքը վնասվել է բեկորներից, իսկ պատուհանները կոտրվել են», - գրել է Սալդոն իր Telegram ալիքում։
Նա նաև հայտնել է, որ Ռադենսկում հրետակոծության ժամանակ բնակելի շենք է հրդեհվել, իսկ Գլադկովկայում միկրոավտոբուս է վնասվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։