Թեհրանը պնդում է` ուրան հարստացնելու իրավունք ունի, անգամ եթե դա հանգեցնի պատերազմի. ԱԳՆ

Աբբաս Արաղչին. Արխիվային լուսանկար
Աբբաս Արաղչին ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի Իրանին թելադրել, թե նա ինչ պետք է ունենա և ինչ՝ ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Թեհրանը պնդում է, որ ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Ինչո՞ւ էինք մենք այդքան պնդում և պնդում ենք (ուրանի՝ խմբ․) հարստացման հարցում և պատրաստ չենք հրաժարվել դրանից, նույնիսկ եթե մեզ պատերազմ պարտադրեն։ Որովհետև ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե մենք ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք», -իրանցի նախարարի խոսքերը մեջբերվում են նրա պաշտոնական Telegram-ալիքում։
Փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ են կայացել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները վերացնելու նպատակով։
Կողմերի հանդիպումն առաջինն էր բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո, որն առաջացել էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության պատճառով։ Մինչ այդ պահը Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցությունների հինգ փուլ էին անցկացրել: