Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի տարածքի երկնքում գիշերը խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Դրանցից միայն 11–ը խոցվել է Բրյանսկի մարզի երկնքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի երկնքում խոցել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 11 ԱԹՍ` Բրյանսկի մարզի երկնքում, վեց անօդաչու թռչող սարք` Սև ծովի երկնքում, չորսը` Կալուգայի մարզի երկնքում և մեկ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կուրսկի մարզի երկնքում», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։