Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի և Խարկովի մարզերի բնակավայրեր. ՌԴ ՊՆ

Սիդորովկան վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Սիդորովկա բնակավայրը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Սիդորովկա բնակավայրի նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Գլուշկովկա բնակավայրը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։