Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին

ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն հարվածել է նաև ուկրաինացի զինվորականների ժամանակավոր տեղակայման կետերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։ Այս մասին կիրակի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների օպերատիվ-տակտիկական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և հրետանին հարվածներ են հասցրել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են ի շահ Ուկրաինայի ԶՈւ-ի, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 145 շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի և Խարկովի մարզերի բնակավայրեր. ՌԴ ՊՆ