ՌԴ տնտեսական աճի տարեկան միջին տեմպը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ գնաճի մակարդակը կանխատեսվածից ցածր է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի տնտեսական աճի տարեկան միջին տեմպը վերջին երեք տարում գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Հիշեցնեմ, որ նույնիսկ վերջին երեք տարվա կտրվածքով տնտեսական աճի տարեկան միջին տեմպը փաստացի ավելի բարձր է, քան համաշխարհային միջին ցուցանիշները»,-ասել է Միշուստինը։
Նրա խոսքով՝ կառավարությունը ՌԴ Կենտրոնական բանկի հետ համատեղ նպատակաուղղված միջոցառումներ է ձեռնարկել գնաճի դեմ պայքարելու համար, ինչի արդյունքում տարեկան գնաճը կանխատեսվածից ցածր է եղել՝ կազմելով 5,59%: