Օլիմպիական խաղերում վնասվածք ստացած 2 լեռնադահուկորդի ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց

Օլիմպիական խաղերում վնասվածք ստացած 2 լեռնադահուկորդի ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց
Երկու մարզուհիներն էլ հոսպիտալացվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Անդորրացի լեռնադահուկորդուհի Կանդե Մորենոյին ուղղաթիռով տարհանել են մրցուղուց Իտալիայում ընթացող 2026 թվականի օլիմպիական խաղերում արագընթաց վայրէջքի մրցումների ժամանակ ընկնելուց հետո:
26-րդ համարի ներքո հանդես եկող Մորենոն վայրէջքի պահին ոտքով կտրուկ շարժում է արել, ինչից հետո բախվել է պաշտպանիչ ցանցին և գլուխը խփել: Նրան մի քանի րոպե օգնություն են ցուցաբերել տեղում, ապա ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:
Ավելի վաղ արագընթաց վայրէջքի ժամանակ վնասվածք էր ստացել նաև 2010 թվականի օլիմպիական չեմպիոն ամերիկուհի Լինդսի Վոնը, որը օլիմպիական խաղերին մասնակցում է խաչաձև կապանների պատռվածքով: Նա ձեռքով և դահուկափայտով դիպել է դրոշակին, կորցրել հավասարակշռությունը և ընկել մրցուղու վերնամասում՝ գլուխը խփելով ձյանը: Մարզուհին չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել, նրան նույնպես ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: