Միքայել Միքայելյանը Օլիմպիական խաղերում սկիատլոն մրցաձևում ընդգրկվել է լավագույն 50-յակում

Հայ մարզիկն օլիմպիական չեմպիոնին զիջեց 4 րոպե 55 վայրկյանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Հայաստանի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկավազքի 20 կմ սկիատլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է 48-րդը:
Միքայելյանի արդյունքը 51 րոպե 06 վայրկյան է: Հայաստանի օլիմպիականը 58-րդ մեկնարկեց և օլիմպիական չեմպիոնին զիջեց 4 րոպե 55 վայրկյանով:
Նորվեգացի Յոհաննես Կլեբոն դարձավ օլիմպիական չեմպիոն (46 րոպե 11 վայրկյան), իսկ ֆրանսիացի Մատիս Դեսլոջը նվաճեց արծաթե մեդալ։ Նորվեգացի Մարտին Նինգեն էլ նվաճեց բրոնզե մեդալ։
Ձմեռային օլիմպիական խաղերն Իտալիայում․ բացման տպավորիչ շոուն՝ լուսանկարներում