Հրաձիգ Հայկ Սարգսյանը դարձել է մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մինչև 18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնություն
Հայաստանն իր երկրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի հրաձգության առաջնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանը ներկայացնող Հայկ Սարգսյանը դարձել է Բուլղարիայում կայացած մինչև 18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
«Մրցումային երկրորդ օրը, 10 մետր օդամղիչ ատրճանակի մրցումներում Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ»,– հայտնում է ֆեդերացիան։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը զբաղեցրել է 4–րդ տեղը մինչև 16 տարեկանների համար 10մ օդամղիչ հրացանով սոլո մրցաձևում։
Հիշեցնենք` Դավիթ Խաչատրյանն ավելի վաղ դարձել էր մինչև 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 10 մետր օդամղիչ հրացանով մրցումներում։ Հայ հրաձիգը 414.7 միավորով Եվրոպայի ռեկորդ էր սահմանել։