Երևանում «Mercedes»-ը բախվել է ավտոբուսին. տուժածներ չկան

Ավտոբուս Երևանում. Արխիվային լուսանկար
Ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանի Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել հունվարի 7–ին, ժամը 23։10-ի սահմաններում։
«Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով տուժածներ չկան»,–գրում է կայքը։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։