Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բրյանսկում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման ժամանակ քաղաքացիական անձ է վիրավորվել. մարզպետ

մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը. Արխիվային լուսանկար
Մարզպետի խոսքով՝ քաղաքացիական անձը գլխուղեղի ցնցում է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Պոնուրովկա գյուղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը դիտավորյալ հարձակվել են Ստարոդուբի մունիցիպալ շրջանի Պոնուրովկա գյուղի վրա՝ FPV անօդաչու թռչող սարքերով։ Ցավոք, Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձը գլխուղեղի ցնցում է ստացել», - Telegram-ում գրել է Բոգոմազը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի և Խարկովի մարզերի բնակավայրեր. ՌԴ ՊՆ