ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը կասկածի տակ է դնում նրանց լուրջ մոտեցումը. Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Օմանի Մասկատ քաղաքում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցություններ էին անցկացրել իրանական միջուկային ծրագրի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կասկածելի է դարձնում միջուկային թեմայով Թեհրանի հետ բանակցություններին ամերիկյան կողմի վերաբերմունքի լրջությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Պատժամիջոցների շարունակումը և ռազմական ոլորտում (ԱՄՆ-ի՝ խմբ․) որոշ գործողություններ կասկածներ են հարուցում իրական բանակցությունների նկատմամբ մյուս կողմի լրջության ու պատրաստակամության վերաբերյալ»,-նախարարի խոսքերը մեջբերում է նրա պաշտոնական Telegram-ալիքը։
Արտգործնախարարն այս մասին հայտարարել է Օմանի Մասկատ քաղաքում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների` միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից 2 օր անց։
Օմանի միջնորդությամբ կողմերի հանդիպումն առաջինն էր բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո, որն առաջացել էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության պատճառով։ Մինչ այդ պահը Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցությունների հինգ փուլ էին անցկացրել:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան նավերի «արմադան» ճանապարհ է ընկել դեպի Իրան: Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի բանակցությունների սեղանի շուրջ նստել և «գործարք» կնքել, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։
Թեհրանը պնդում է` ուրան հարստացնելու իրավունք ունի, անգամ եթե դա հանգեցնի պատերազմի. ԱԳՆ