Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ի դրոնի հարձակման հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզում տղամարդ է վիրավորվել

Պոգրոմեց գյուղում անօդաչու սարքը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող մարդատար մեքենայի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Բելգորոդի մարզի Պոգրոմեց գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա, ինչի հետևանքով 1 տղամարդ ստացել է ականապայթյունային վնասվածք և ուսի կապտուկ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Տղամարդը ինքնուրույն դիմել է Վոլոկոնովսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո շտապօգնության անձնակազմը նրան տեղափոխել է Վալույսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ականի պայթյունի վնասվածք և ուսի կապտուկ», - գրել է Գլադկովը Telegram-ում։
Նա հավելել է, որ օգնություն ստանալուց հետո տուժածը կշարունակի բուժումը ամբուլատոր պայմաններում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։