Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Անցակետը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Պատճառը եղանակային պայմաններն են։
Ճանապարհը բաց է մարդատար տրանսպորտի համար։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայում գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
Հայ–վրացական միջպետական ճանապարհներից մեկը երկկողմանի փակ է երթևեկության համար