Գազայի վերականգնումը կարող է տևել 10 տարի. ԱՄՆ դեսպան

Ժամկետները կախված են նրանից, թե քանի երկիր կմասնակցի անկլավի վերականգնմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Գազայի վերականգնումը շատ լուրջ խնդիր է, և այն կարող է տևել 10 տարի: Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին:
«Մենք խոսում ենք տարիների մասին։ Դա կարող է տևել երկու-երեք տարի: Դա կարող է տևել 10 տարի», – ասել է նա:
Հաքաբին բացատրել է, որ ժամկետները կախված են նրանից, թե քանի երկիր կմասնակցի անկլավի վերականգնմանը։
«Գազան կարող էր դառնալ Սինգապուր։ Փոխարենը նրանք այն վերածեցին Հայիթիի», - ընդգծել է ԱՄՆ դեսպանը։
Հիշեցնենք` Համաշխարհային բանկի տվյալներով՝ Գազայի հատվածի վերակառուցման արժեքը 70 մլրդ դոլար է։
Գազայում հրադադարը փխրուն է, պետք չէ գայթակղվել. Նեբենզյա
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև տեղի ունեցած հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 69 հազար պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 170 հազար մարդ։