ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին ծննդյան 99-ամյակի առթիվ. վետերանին Երևանում բացիկը հանձնել են ռուսաստանյան դիվանագետները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանատունը:
Պաշարման ծանր տարիներին Էռնեստ Քրիստափորի Նուրիջանյանը շտաբի կապավոր էր Լենինգրադի Սմոլենսկի շրջանում, ընդգրկված էր հակաօդային պաշտպանության ջոկատում, որտեղ նա հանգցնում էր ֆաշիստական զավթիչների կողմից նետված հրկիզող ռումբերը:
ՌԴ դիվանագետները շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին 99-ամյակի կապակցությամբ և նրան հանձնել ՌԴ նախագահի բացիկը
© Photo : press office of the Embassy of RF in RA
Հետպատերազմյան տարիներին Նուրիջանյանը ծառայել է Ուկրաինայում, Կարելիայում և Գերմանիայում։
Թոշակի անցնելուց հետո նա կնոջ և երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան։