Պեսկովը հերքել է Զելենսկու խոսքերը հաջորդ բանակցություններն ԱՄՆ-ում անցկացնելու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Նոր բանակցությունների հստակ ժամկետը դեռևս որոշված չէ, սակայն դրանք շուտով կկայանան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, թե Ուկրաինայի հարցով հաջորդ բանակցությունները նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ում:
«Նման ծրագրեր չկան, այդ մասին խոսք չի եղել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին: Նա հավելել է, որ հանդիպման հստակ ժամկետը դեռևս որոշված չէ, սակայն այն կկայանա շուտով:
Աբու Դաբիում փետրվարի 4–ին և 5–ին կայացել է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ: Առաջին փուլը կայացել էր հունվարի հունվարի 23-24-ին, դարձյալ ԱՄԷ-ի մայրաքաղաքում: