ՀՀ–ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել

Դեյվիդ Ալենը 2024 թվականին Հայաստան է ժամանել որպես փոխդեսպան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը ստանձնել է Դեյվիդ Ալենը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024թ․ որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։ Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ նա ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը։ Նա նաև ցանկանում է ավելի շատ մարդկանց հետ շփվել ու իր ներդրումն ունենալ առավել անվտանգ, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր ընդհանուր նպատակների կենսագործման ու առաջ մղման հարցում»,- ասված է հաղորդագրությունում։
Դեսպանության կայքից տեղեկանում ենք, որ նա այս պաշտոնը ստանձնել է 2026 թվականի հունվարի 16-ից։
Դեյվիդ Ալենն աշխատել է նաև Տաշքենդի, Կիևի և Զագրեբի ԱՄՆ դեսպանություններում, իսկ Վաշինգտոնում նա աշխատել է պետքարտուղարության օպերատիվ կենտրոնում, հետախուզությունների և հետազոտությունների բյուրոյում և ԶՈԶ չտարածման բյուրոյում։
Հիշեցնենք` 2025 թվականի դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը 3 տարի պաշտոնավարելուց հետո հունվարի կեսին կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։