ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում հարվածել է ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին

Պաղեստին. Արխիվային լուսանկար
Խոցվել են զենքի արտադրության համար օգտագործվող շինությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ի պատասխան հրադադարի ռեժիմի խախտման՝ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքներին:
«Ի պատասխան հրադադարի մասին համաձայնագրի խախտման, որի ընթացքում ահաբեկիչները կրակ են բացել Գազայի հատվածի հյուսիսում՝ «դեղին գծի» շրջանում գործող ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ, ՑԱԽԱԼ-ը հարձակվել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ենթակառուցվածքի վրա», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարվածներով խոցել են ՀԱՄԱՍ-ի կողմից զենքի արտադրության համար օգտագործվող շինությունները, ինչպես նաև զինապահեստը:
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ հարվածները հասցվել են «միջազգային իրավունքին համապատասխան» և միայն այն բանից հետո, երբ պարզվել է, որ թիրախավորված ենթակառուցվածքի մոտակայքում քաղաքացիական անձինք չկան:
Չնայած Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ պլանի երկրորդ փուլին հայտարարված անցմանը, պաղեստինյան անկլավում վերջին օրերին մշտական բախումներ են գրանցվում պաղեստինյան խմբավորումների և իսրայելական ուժերի միջև: