Բաքվում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր, կրակողը ձերբակալվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Բաքվի վարժարաններից մեկում դպրոցականը հրազենով կրակել է ուսուցչի վրա։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել «Իդրակ» վարժարանում։ Ուսուցչի վրա կրակել է 10–րդ դասարանի աշակերտը։
Ուսուցիչը հոսպիտալացվել է։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։
Աշակերտը ձերբակալվել է։
Կրասնոյարսկի դպրոցներից մեկում աշակերտուհին այրվող լաթ է նետել դասարան. տուժածներ կան