ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում, կա տուժած։
Հանրապետության հրապարակի վթարը
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Honda մակնիշի մեքենան Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտա ընթանալիս դուրս է եկել երթևեկելի հատվածից, ընթացել սիզամարգի վրայով, հարվածել կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային, այնուհետև լուսացույցին ու գլխիվայր շրջվել:
Հանրապետության հրապարակի վթարը
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Վթարի հետևանքով Honda–ի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց։
Ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ 38–ամյա վարորդի կյանքին վտանգ չի սպառնում։