AKS լցակայանի բենզինի վաճառքը կասեցվել է․ ի՞նչ խախտում է հայտնաբերվել

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Հեղուկացված և ածխաջրածնային գազի ու բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բենզինի վաճառքը կասեցվել է։ Այս մասին հայտնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Նշվում է, որ բենզալցակայանը գտնվում է Երևանի Հրաչյա Քոչար 27 հասցեում։
«Հայտնաբերվել են խախտումներ։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Ըստ օրենքի՝ տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 100-պատիկից մինչև 300-պատիկի չափով։
ՀՀ–ում մի շարք գազալցակայանների ու բենզալցակայանների գործունեություն է կասեցվել