Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար

Բեռնատարների երթևեկությունն այս ճանապարհով փակ է փետրվարի 1-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը բացվել է մարդատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Ինչպես հայտնի է, անցակետ տանող ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր փետրվարի 2-ին։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ բեռնատարների համար երթևեկությունը շարունակում է փակ մնալ փետրվարի 1-ից։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):