ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է տրանսպորտի համար։ Այսմասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Փետրվարի 1-ին երթևեկությունը արգելափակվել էր վատ եղանակի և ձնահոսքի վտանգի պատճառով:
«Վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):