Թռչում է երկար և արագ. ՌԴ-ն ներկայացրել է «Supercam S350» հետախուզական դրոնի նոր տարբերակը

Անօդաչու սարքը թույլ է տալիս հնարավորինս արագ գտնել և կրճատել հայտնաբերման և հարվածի միջև ընկած ժամանակը, ինչը կարևոր է ժամանակակից մարտական գործողությունների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը մշակում է «Supercam S350» հետախուզական անօդաչու թռչող սարքի արդիականացված տարբերակը, որը ցուցադրվել է Մոսկվայի Ազգային ավիացիոն ենթակառուցվածքային սրահում։
Այս ԱԹՍ-ի հիմնական խնդիրն է արագ գտնել թիրախները և կրճատել ժամանակը հայտնաբերման և հարվածի միջև, ինչը կարևոր է արդի մարտական գործողությունների համար:
«Դրա հիմնական առավելություններն այն են, որ այն անձայն է, արագ, ունի երկարատև թռիչքի (մինչև հինգ ու կես ժամ) հնարավորություն և փոխանցում է շատ բարձրորակ պատկեր (մինչև 40 անգամ խոշորացում)»,-ցուցահանդեսում հայտարարել է «Беспилотные системы» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Զգիրովսկայան՝ պատասխանելով Sputnik-ի հարցին։
Դեռևս մինչև ՀՌԳ-ն այն օգտագործվել է ինչպես առևտրային կառույցների, այնպես էլ ՌԴ փրկարարների կողմից՝ անտառային հրդեհներ և խողովակաշարերից գազի արտահոսք հայտնաբերելու նպատակով:
Այժմ «Supercam S350»-ը դարձել է ռազմական հատուկ գործողության գոտում Ռուսաստանի բանակի գլխավոր անօդաչու թռչող սարքերից մեկը: Փաստորեն, այն կարելի է անվանել հրետանու և հարվածային դրոնների հետ աշխատող ստորաբաժանումների «աչք»։