ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպման ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց 314 գերիների փոխանակելու մասին: X-ի իր էջում այս մասին գրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը՝ նշելով, որ սա վերջին հինգ ամսվա ընթացքում առաջին նման փոխանակումն է։
«Այս արդյունքը ձեռք է բերվել մանրամասն և արդյունավետ խաղաղ բանակցությունների շնորհիվ։ Չնայած դեռևս մեծ աշխատանք է պահանջվում, բայց նման քայլերը ցույց են տալիս, որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը տալիս է շոշափելի արդյունքներ և առաջ է մղում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը»,- գրել է Ուտիկոֆը։
Նա հավելել է, որ քննարկումները կշարունակվեն, և առաջիկա շաբաթներին նոր առաջընթաց է սպասվում։
Հիշեցնենք` Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումն այսօր փակ ձևաչափով է կայացել։