ՌԴ–ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի ԱԺ ընտրություններին. Մատվիենկո

Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների ու ժողովուրդների շահերից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը նման որոշում կայացնի, և եթե համապատասխան հրավեր լինի: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ամփոփելով Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման արդյունքները։
Նրա խոսքով՝ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև այդ հարցը։

«Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, բարգավաճ, երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև շատ ենք կարևորում ու գնահատում մեր կապերը հայ ժողովրդի հետ», - ասել է Մատվիենկոն:

Նա նշել է, որ խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների և ժողովուրդների շահերից:
Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից. Ալեն Սիմոնյանը` Սերգեյ Լավրովին
Մատվիենկոն նաև մատնանշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բարձր մակարդակը:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսին։
ՌԴ-ի և ՀՀ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին. Մատվիենկո