Մեծ Հայրենականի սխրանքները պետք է ներառել ուսումնական ծրագրերում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Թաալաթբեկ Մասադիկովը նշել է, որ պետք է աշխատանք տանել նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի–Sputnik. Նախկին ԽՍՀՄ–ի երկրներում պետք է աշխատանքներ տանել, որպեսզի ապագա սերունդները չմոռանան խորհրդային զինվորների սխրանքի մասին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:
«Կարծում եմ՝ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որ երիտասարդներն ու ապագա սերունդները չմոռանան այն մասին, թե ինչ են արել մեր հայրերն ու պապերը։ Կարծում եմ` դա պետք է ներառվի դպրոցական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերում», - ասել է Մասադիկովը «Հանրապետությունները ռազմաճակատին. 1941-1945» գրքերի շարքի շնորհանդեսից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ այդ աշխատանքը պետք է տանել նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում։
Պուտինը սահմանել է Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային հանրապետությունների պատմական դերին նվիրված «Հանրապետությունները ռազմաճակատին. 1941-1945» փաստագրական ժողովածուների շարքի հանդիսավոր շնորհանդեսը: