ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն այսօր երկու նավ են կալանել Պարսից ծոցում: Այս մասին հայտնում է իրանական «IRIB» պետական հեռուստառադիոընկերությունը։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում մաքսանենգ վառելիք տեղափոխող երկու նավ են կալանել», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավերում հայտնաբերվել է ավելի քան մեկ միլիոն լիտր մաքսանենգ վառելիք:
Ձերբակալվել է անձնակազմի 15 անդամ, նրանք բոլորը օտարերկրացիներ են։