Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Դավիթ Խաչատրյան
Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցել է նաև Եվրոպայի ռեկորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Բուլղարիայի Բուրգաս քաղաքում այսօր մեկնարկել է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
«10մ օդամղիչ հրացան, մինչև 16 տարեկան տղաների պայքարում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավոր արդյունքով նվաճեց ոսկե մեդալ։ Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները.
10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձև.
Մ18տ. / Հայկ Սարգսյան - 9-րդ տեղ,
Մ18տ. / Արմեն Գևորգյան - 25-րդ տեղ,
Մ16տ. / Արտակ Ամիրյան - 13-րդ տեղ