«Ոսկե դուբլ» («Արարատ 73») ֆիլմի պրեմիերայից առաջ կինոյի ստեղծողները, էստրադայի աստղերը, արվեստի և մշակույթի գործիչները, ինչպես նաև մի շարք հրավիրված հյուրեր քայլել են «Կարմիր գորգով»։
Մոսկվայում ֆիլիմի պրեմիերան կայացել է հունվարի 26-ին։ Հեղինակը ռեժիսոր Մհեր Մկրտչյանն է։
Բացմանը ներկա էին «Սպարտակի» լեգենդար ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը, ռուսական ֆուտբոլի այլ աստղեր՝ Անդրեյ Տիխոնովը և Իգոր Սեմշովը, ինչպես նաև հայտնի Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը:
Ֆիլմը նվիրված է լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի մարզչական կարիերայի մի հատվածին։ Հենց սպարտակցու ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը կարողացավ բարձրագույն արդյունքի հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:
Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ կյանքի 100-րդ տարում։