ԵԱՏՄ երկրները համատեղ կզարգացնեն սև մետալուրգիայի տեխնոլոգիաները

ԵՏՀ կոլեգիան հաստատել է ոլորտային համագործակցության առաջնահերթությունները: Առաջարկվում է փորձի փոխանակում իրականացնել սև մետաղների հանքաքարի արդյունահանման և հարստացման տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ներդրման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան առաջարկ է հրապարակել, որը սահմանում է սև մետալուրգիայի ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցության զարգացման նոր հեռանկարային ուղղությունները՝ հաշվի առնելով առկա ինտեգրացիոն ներուժը։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
ԵԱՏՄ–ի ԱԱԳ համաձայնագրերն ԱՄԷ–ի, Մոնղոլիայի և Ինդոնեզիայի հետ ուժի մեջ կմտնեն այս տարի
Միության պետությունները մտադիր են նորարարական պողպատների ընդհանուր մատակարարումներ և նոր տեխնոլոգիաների փոխանակում իրականացնել։
«Առաջարկի ընդունումը կնպաստի սև մետալուրգիայի ոլորտում համագործակցության հետագա խորացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներում ոլորտի զարգացման ընթացիկ առաջնահերթությունները»,- հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:
Նշվում է, որ առաջարկը պատրաստվել է ԵԱՏՄ անդամ պետությունների սև մետալուրգիայի ոլորտի զարգացման վերլուծական ակնարկի եզրակացությունների հիման վրա:
ԵԱՏՄ–ն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց դա Հայաստանի որոշելիքն է. Լավրով