Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի ուղեկցությամբ այցելել է Անհայտ զինվորի հուշարձան և ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ:
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Այսօր Սիմոնյանին ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Այցի շրջանակում նախատեսվում է, որ Սիմոնյանը հանդիպում կունենա նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոի հետ։