ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. TikTok-ի ադմինիստրացիան 2024 թվականի Ռումինիայի ընտրություններում ՌԴ–ի միջամտության չի հայտնաբերել, ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի կողմից անցկացված հետաքննության զեկույցում։
Ավելի վաղ ընդդիմադիր թեկնածու Քելին Ջորջեսկուի հաջողությունը 2024 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլում վերագրում էին իբր ռուսական միջամտությանը, այդ թվում՝ TikTok-ում ակտիվության միջոցով։ Սահմանադրական դատարանի որոշմամբ չեղյալ էին հայտարարվել քվեարկության արդյունքները, Ջորջեսկուին էլ հեռացրել էին նախագահական մրցավազքից։
Փաստաթղթի համաձայն՝ հարթակի ներքին ստուգումները չեն հաստատել Ռումինիայի ընտրական գործընթացում համակարգված արտաքին ազդեցության արշավի մասին (այդ թվում՝ բոտերի օգտագործման կամ TikTok-ի ալգորիթմների մանիպուլյացիայի միջոցով) պնդումները։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի զեկույցում նշվում է, որ TikTok-ի եզրակացությունները չեն հաստատում հարթակի և Ռուսաստանի դեմ նախկինում հրապարակայնորեն արված մեղադրանքները։