Սպանություններ են նախապատրաստել և գողություններ արել. ՀՀ–ում հանցավոր խումբ է բացահայտվել

Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ձերբակալվածներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում հանցավոր խումբ է բացահայտվել, որը սպանություններ է նախապատրաստել, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
ՀՀ–ում հանցավոր խումբ է բացահայտվել
Իրավապահները պարզել են, որ հանցավոր խմբի անդամները, միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին, դիմել են «օրենքով գողերին», ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով:
«Հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են։ Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ խուզարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Կատարվում է նախաքննություն։
1 / 4

ՀՀ–ում հանցավոր խումբ է բացահայտվել

2 / 4

ՀՀ–ում հանցավոր խումբ է բացահայտվել

3 / 4

ՀՀ–ում հանցավոր խումբ է բացահայտվել

4 / 4

ՀՀ–ում հանցավոր խումբ է բացահայտվել