ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստանից չվերթեր են չեղարկվել

Չվերթերի չեղարկումների պատճառները հայտնի չեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթերը չեղարկվել են: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից:
Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից: Ինքնաթիռները պետք է Հայաստան ժամանեին ժամը 13:35-ին և 14:45-ին:
Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն: