Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցեց 800 մլրդ դոլարը

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ SpaceX հրթիռատիեզերական ընկերությունը ձեռք բերեց xAI ընկերությունը, որը զբաղվում է արհեստական ​​բանականությամբ և սոցցանցերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 մլրդ դոլարը։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։
«Դա այն բանից հետո, երբ նրա հրթիռատիեզերական SpaceX ընկերությունը ձեռք բերեց իր xAI ընկերությունը, որը կենտրոնացած է արհեստական ​​բանականության և սոցցանցերի վրա»,– գրում է ամսագիրը։
Forbes-ի գնահատականներով՝ գործարքը, որը ստեղծեց 1.25 տրիլիոն դոլար արժողությամբ միավորված ընկերություն, Մասկի կարողությունն անմիջապես ավելացրեց 84 մլրդ դոլարով՝ հասցնելով ռեկորդային 852 մլրդ դոլարի։
Դեկտեմբերին ամսագիրը հայտնել էր, որ Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 700 մլրդ դոլարը։