Կրասնոյարսկի դպրոցներից մեկում աշակերտուհին այրվող լաթ է նետել դասարան. տուժածներ կան

Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Կրասնոյարսկի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտուհին այրվող լաթ է նետել դասարան, որտեղ այդ պահին երեխաներ են եղել, իսկ հետո մուրճանման առարկայով հարվածել է մի քանի աշակերտի։ Հրդեհը մարել են մինչ հրշեջների գալը, աշակերտուհին ձերբակալվել է։
Առողջապահության նախարարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ միջադեպի հետևանքով 5 մարդ է տուժել: 3-ը տեղափոխվել են շրջանային հիվանդանոցի այրվածքաբանական կենտրոն, 2-ը գանգուղեղային վնասվածքներ են ստացել։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր։ Քննիչներն աշխատում են աղջկա հետ և պարզում դեպքի հանգամանքները։
Սարսափելի ողբերգություն ՌԴ Իրկուտսկի մարզում. դեռահասն ամառանոցում սպանել է ընկերներին