Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնեցին Միլան. ի՞նչ ակնկալիքներ ունեն գեղասահորդները

Զույգը իր կարճ ծրագիրը կկատարի փետրվարի 6-ին, իսկ ազատ սահքը՝ փետրվարի 8-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, որոնք կներկայացնեն Հայաստանը ձմեռային օլիմպիական խաղերում, արդեն մեկնել են Իտալիա։
«Զվարթնոց» օդանավակայանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նրանք ասացին, որ ուրախ են Միլանի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու հնարավորության համար։
Այժմ զույգի համար ամենակարևորը լավագույնս հանդես գալն է։ Նրանք չեն մտածում` որ տեղը կզբաղեցնեն օլիմպիադայում։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտի էր դարձել, որ Ակոպովա–Ռախմանին զույգը կլինի Հայաստանի հավաքականի դրոշակակիրը Միլանի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը ցավում է, որ Ակոպովային և Ռախմանինին վիզա չեն տրամադրել
Զույգը իր կարճ ծրագիրը կկատարի փետրվարի 6-ին, իսկ ազատ սահքը՝ փետրվարի 8-ին։
Օլիմպիական խաղերին այս զույգը կներկայանա Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։