ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի-Sputnik. Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրաշալի մարզավիճակում է և արդեն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմում: Այս մասին հայտնում է գերմանական «Նյուրնբերգ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, որտեղ տեղափոխվել է հայ ֆուտբոլիստը:
«Մեր նոր կենտրոնական պաշտպանը, ով խաղալու է 44 համարի մարզաշապիկով, հիանալի մարզավիճակում է և կարողացել է միանգամից սկսել թիմային մարզումները»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշենք, որ 22-ամյա Ստյոպա Մկրտչյանը երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգ» է տեղափոխվել խորվաթական «Օսիեկից»: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 750 հազար եվրո: