ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ռուսական ուժերի հարվածի հետևանքով վնասվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքի և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին վնասել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքի և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և արձակման վայրերը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրերը 153 շրջաններում», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և արձակման վայրերին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։