ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի–Sputnik. Դեպի հայ–վրացական սահման և հակառակ ուղղությամբ տանող ճանապարհներից մեկը փակ է տրանսպորտային միջոցների համար:
Պատճառը բուքն է և ցածր տեսանելիությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Գյումրի–Բավրա ավտոճանապարհը (տանում է դեպի «Բավրա»–«Նինոծմինդա» անցակետ–խմբ.) արգելափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Ընդ որում, Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով` «Նինոծմինդա» անցակետ տանող ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:
Արդեն 2–րդ օրն է` Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։