ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ՌԴ 4 մարզերի երկնքում ուկրաինական 24 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական 24 անօդաչու են որսացել և ոչնչացրել. 11-ը` Բրյանսկի մարզի վրա, 8-ը` Բելգորոդի, 4-ը` Ռոստովի մարզի և մեկը Աստրախանի մարզի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։